Մշակույթ

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ

2 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ  Երվանդ Քոչարի 125-ամյակի առթիվ հունիսի 21-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բոլորին շնորհավորելով Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի առթիվ, նշեց, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով հոբելյանական տարին բազմաթիվ միջոցառումներով հիշարժան դարձնելու նպատակով: Նա ընդգծեց՝ նամականիշը հնարավորություն է խոսել օտարների հետ և մի շարք ուղերձներ հասցնել աշխարհի տարբեր ծայրեր:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը՝ իր քանդակներից մեկի գլխաքանդակի խորապատկերին:

Գեղաթերթիկի վրա պատկերված են նաև Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» և «Սասունցի Դավիթ» գլխաքանդակ քանդակները:

Գեղաթերթիկները տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը 10 հազար օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն  է:   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում