Մշակույթ

Վահագն Հայրապետյանի նոր «Օսմոս տրիո»-ն տիեզերական երաժշտությամբ կներկայանա «Տիգրան արտ ստուդիո»-ում

3 րոպեի ընթերցում

Վահագն Հայրապետյանի նոր «Օսմոս տրիո»-ն տիեզերական երաժշտությամբ կներկայանա «Տիգրան արտ ստուդիո»-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն իր նոր «Օսմոս տրիո» խմբով առաջին անգամ ելույթ կունենա նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Տիգրան արտ ստուդիո»-ում, որտեղ երաժշտական երեկոների կազմակերպումն ավանդույթ է դարձել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 23-ին ժամը 19:30-ից նկարչի ստուդիան կլցվի «Օսմոս տրիո»-ի յուրահատուկ երաժշտությամբ, որը ծնվում է համերգի ընթացքում: Տրիոյի անդամներն են Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) և Կարեն Քոչարյանը (հարվածայիններ): 

«Մենք նվագում ենք երաժշտություն, որ ստեղծվում է համերգի ընթացքում բոլորի աչքի առաջ և հանդիսատեսի մասնակցությամբ, իմպրովիզ է, բայց հետո ստեղծագործությունները հանձնում ենք թղթին, ձայնագրում: Երաժշտությունը կախված է ունկնդրից, նրա էներգիայից, տրամադրությունից, վիբրացիայից»,-նշում է Հայրապետյանը:

Նա վերջերս նոր ստեղնաշարային գործիք է ձեռք բերել, որ կոչվում է Osmose: Այդ գործիքը նորարարություն  է ստեղնաշարային գործիքների աշխարհում: «Խմբի անունը ընտրել եմ՝ ոգեշնչվելով գործիքից: Շատ տարօրինակ գործիք է՝ տարօրինակ տեսքով ու հնչողությամբ»,-ասում է երաժիշտը:

Խումբը նորաստեղծ է, սակայն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներում, իսկ Ձիթողցյանի ստուդիայում առաջին անգամ են նվագելու: «Հետաքրքիր վայր է, տրամադրող, արվեստի և բնության համադրությամբ:  Վերջին անգամ այնտեղ Արտո Թունջբոյաջյանի և Արտյոմ Մանուկյանի համատեղ ելույթն եմ լսել: Այնտեղ անգամ հանդիսատեսն է տիեզերական»,-կարծում է Հայրապետյանը:

Համերգը կիրականացվի «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի նախաձեռնությամբ, որի ջանքերով «Տիգրան արտ ստուդիո»-ում հիշարժան երաժշտական երեկոներ պարբերաբար կազմակերպվում են: 2023-ին ստուդիան հյուրընկալել է Նյու Յորքից իտալացի թավջութակահար Ռիք Ռոզատոյին, որը Հայաստան էր ժամանել Տիգրան Համասյանի համերգային ծրագրի շրջանակում: 2024-ին այնտեղ համերգներով հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Վարդան Օվսեփյանն ու Արտո Թունջբոյաջյանը: Առաջիկայում երաժշտասերները առիթ կունենան ունկնդրելու Լիլիթ Պիպոյանին:

Յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու Տիգրան Ձիթողցյանի ինքնատիպ ստեղծագործությունները, իսկ համերգի ընդմիջմանը վայելում է Ձորաղբյուրի մեղմ եղանակը:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում