Իրավունք

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դադարեցվել է Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը, կդադարեցվի ևս 8-ինը

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դադարեցվել է Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը, կդադարեցվի ևս 8-ինը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։

«Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավումն է։

Արդյունքում՝ 2024 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման 32 վայրերից երկուսի՝ Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը դադարեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն գործընթացի շրջանակում նախատեսված է դադարեցնել ևս ութ՝ Արարատի, Ճամբարակի, Վարդենիսի, Սպիտակի, Վայքի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Սիսիանի ՁՊՎ-ների գործունեությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում