Թուրքիա

Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը ժամանակավորապես սահմանափակվել է անտառային հրդեհի պատճառով, ինչի արդյունքում գրանցվել է տեսանելիության կտրուկ նվազում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ Գելիբոլու թերակղզում Աքբաշ գյուղի մոտակայքում բռնկվել է անտառային մեծ զանգված։

«Ժամանակավորապես դադարեցվել է Դարդանելի նեղուցով նավերի փոխադրումը հյուսիսից հարավ: Հարավից հյուսիս տարանցման սահմանափակումներ չկան», - ասված է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության մամուլի հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում