Հայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրեր
1 րոպեի ընթերցում
![Հայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրեր](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/18/Tw07yc1LgSVQ5hFd5ge4UR1eFQ2ZZA9AFGcakj7K.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 18-ին շարունակել եմ շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:
Հանդիպումներ եմ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը: