Սոցիալական հարցեր

Լավ է կանխարգելել, քան բուժել․ Դալմա Գարդեն մոլի և Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի իրազեկման արշավը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ

5 րոպեի ընթերցում

Լավ է կանխարգելել, քան բուժել․ Դալմա Գարդեն մոլի և Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի իրազեկման արշավը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դալմա Գարդեն մոլի և Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնը համատեղ իրազեկման արշավ են իրականացրել կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ։  

Mariam (3).jpg

Առողջությունը՝ որպես գերագույն արժեք

Ամեն տարի Հայաստանի առաջին մոլը հյուրընկալում է միլիոնից ավել այցելու։ Դալմա Գարդեն մոլին սոցիալական հարթակներում հետևում է 300,000-ից ավելի օգտատեր։ Նրանցից շատերը կանայք են՝ ամենատարբեր տարիքային խմբերի, հետաքրքրությունների և բնագավառների։ Նրանք գալիս են մոլ գնումներ կատարելու կամ պարզապես լավ ժամանցի հետևից։ Միևնույն ժամանակ նրանք բոլորը Դալմա համայնքի կարևոր անդամներն են, իսկ Դալման իր գործունեության 11 տարիների ընթացքում միշտ կարևորել է իր շուրջ ձևավորված համայնքին աջակցելը։  

Այդ պատճառով էլ 2022 թվականին, ընկերությունն իր տասնամյակի առիթով հանրությանը ներկայացրեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նախագծերին վերաբերող ռազմավարությունը։ Այն միտված էր սահմանելու այն բոլոր ուղղությունները, որոնցում ընկերությունը նախատեսում է նախագծեր իրականացնել. հայրենիքի պաշտպանություն, համայնքների զարգացում, շրջակա միջավայր և կրթություն։ 

Այս տարի կանանց միամսյակի առիթով այդ ցուցակում ընդգրկվեց նաև առողջապահությունը.Դալման, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ, իրականացրեց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ։ Նպատակը մեկն էր՝ հայ կանանց շրջանում ձևավորել կրծքագեղձի առողջությանը հետևելու մշակույթ։ Ունենալով այդքան մեծ կանացի լսարան և դիտարկելով առողջությունը որպես գերագույն արժեք՝ Դալման չէր կարող անմասն մնալ և որոշեց գործել։ 

Արշավի շրջանակներում մոլի այցելուները հնարավորություն ստացան անցնել կրծքագեղձի և վահանաձև գեղձի անվճար սոնոգրաֆիա՝ նախնական գրանցմամբ։ Խրախուսելով առողջության կանոնավոր մոնիթորինգը՝ Դալման և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մասնակիցներին տրամադրեցին 25% զեղչի կտրոններ նաև հետագա ստուգումների համար։ Արշավի ընթացքում Dalma Gift Card ձեռք բերած բոլոր այցելուները ևս ստացան նման զեղչի վաուչերներ՝ մեկ տարի ժամկետով։ 

Արշավի արդյունքում 1000-ից ավելի կին անցել է անվճար ստուգում, իսկ ավելի քան 4000-ը ստացել են զեղչի կտրոններ։ 

sono 02 (5).jpg

Կանայք՝ կանանց համար

Դալմա Գարդեն մոլի համար կարևոր էր, որ այս արշավը խոսի կնոջ ձայնով և ձևավորի համախոհ կանանց համայնք, որը կբարձրաձայնի կարևոր գաղափարներ։ Ոգեշնչվելով բրիտանական Vogue ամսագրի մարտ ամսվա շապիկով՝ Դալման որոշեց մեկ տաղավարում հավաքել տասնյակից ավել հաջողակ հայ կանանց, որոնք արշավի գաղափարը կհասցնեին հասարակության լայն հատվածներին։ Ընտրեցին կանանց, որոնք կարող էին ազնվորեն կիսվել սեփական փորձով` արշավը դարձնելով ավելի ընկալելի և ազդեցիկ: Նախագծի շրջանակում այդ կանանց հետ կազմակերպվեց թեմատիկ ֆոտոսեսիա և նկարահանվեց տեսանյութ, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կիսվում է իր մտքերով առողջությանը հետևելու կարևորության մասին՝ փորձելով տեղ հասցնել այն ուղերձը, որ ինքդ քեզ սիրելը նաև առողջության մասի հոգ տանելու մեջ է։

Nazik_.jpg

Հայաստան՝ մեր օրեր

Այսօր Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի և վահանաձև գեղձի հիվանդությունների մակարդակը տագնապալի բարձր է, իսկ կանոնավոր ստուգումների ցուցանիշը՝ բավականին ցածր։ Ցավոք հասարակության մեծ մասը նախընտրում է դիմել բժիշկի միայն ծայրահեղ դեպքում, մինչ դեռ կանխարգելիչ ստուգումները թույլ են տալիս խուսափել հավելյալ բարդացումներից, դարձնում են բուժումը ավելի կառավարելի և փրկում կյանքեր։ Տարեսկզբին, ուսումնասիրելով այս խնդրը, Դալմա մոլը իրազեկվածության մեծ բաց տեսավ և որոշեց լուծում գտնել: Եթե նույնիսկ այս արշավի արդյունքում ընդամենը մի քանի մարդ անցներ ստուգում դա արդեն նախաձեռնող ընկերությունների համար մեծ հաջողություն կլիներ։ 

Արշավի շրջանակներում նախատեսված 300-ի փոխարեն մասնակիցների թիվը հատեց 1000-ը։ 

Արդյունքները չափելի դաշտ բերելու նպատակով ընկերությունը նախատեսում է մեկ տարվա ընթացքում հետևել անվճար հետազոտություն անցած և զեղչային վաուչեր ստացած մասնակիցների արդյունքներին, որպեսզի պարզի քանիսի մոտ է հայտնաբերվել հիվանդություն և քանիսն են կարողացել խուսափել բարդացումներից կանխարգելիչ ստուգումների արդյունքում։ Պարզ ասած՝ կփորձեն հասկանալ ուղղակիորեն քանի կյանք է փրկվել այս արշավի շնորհիվ։ 

Դալման չի նախատեսում սահմանափակվել միայն մեկ արշավով։ Վերջինիս հիմնական միտքն է ՝ «Կանանց օր ամեն օր» և այս կարգախոսի ներքո շարունակաբար տարբեր արշավներ կիրականացվեն։ Դալման վստահ է, որ նշանակալի նպատակների կարելի է հասնել նաև փոքր քայլերով , քանի դեռ դրանք արվում են հավաքական ջանքերի միջոցով։ 

Տեղադրություն

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում