Աշխարհ

Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ լուրջ վնասվածքներ ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9։00-ի մերձակայքում, Ջալպայգուրիի շրջանում։ Բեռնատար գնացքն ուղևորատար գնացքին հարվածել է հետևից։ Բախման հետևանքով ուղևորատար գնացքի հետևի առնվազն 2 վագոն դուրս է եկել ռելսերից։ 

Դեպքի վայրում փրկարարական գործողություններ են իրականացվում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում