ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կարգը, նախատեսված քայլերն ու դրանց հերթականությունը ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են ծրագրից օգտվելու մանրամասները։

«Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք օր առաջ բնակարանամուտ տոնեք, իսկ Շիրակի մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է լիազորությունների շրջանակում լսել, սատար կանգնել և աջակցել Շիրակում բնակություն հաստատած բոլոր ընտանքիներին»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով ներկաներին՝ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

Պատասխանատուները տեղեկացրել են, որ, ըստ կարգի, դիմումներն ընդունվում են առցանց եղանակով հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։

Պատասխանատուներն անդրադարձել են բնակարանային ապահովման ծրագրով նախատեսված առանձին դրույթներին, ծրագրի իրականացման փուլերին, պատասխանել ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին։ 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։ 

Շիրակի մարզում այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3664 քաղաքացի է բնակվում՝ 1011 ընտանիք։ Գյումրիում բնակվում է 2549 քաղաքացի՝ 677 ընտանիք։

Ըստ պատասխանատուների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը