«Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը․ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնամուխ է եղել աջակցել Հայաստանի Հանրապետության կայացմանը՝ մասնակցելով բազմաբնույթ, հսկայական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:  Նիստին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և այլք։

«Հիմնադրամն այդ նպատակներն իրականացնելու համար ստեղծել է համահայկական ցանց, որն էլ տարիների ընթացքում մեծանալով՝ այսօր դարձել է մեր իրականության մաս և շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը և աշխարհի հայերին՝ իրականացնել Հայաստանի կայուն և համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ Հիմնադրման օրվանից ի վեր հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1500 խոշոր ծրագիր՝ ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում»,- ասաց Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության շնորհիվ։ 

«Ժամանակի հետ հիմնադրամը ևս ճշգրտումներ է անում իր ծրագրերում՝ դրանք ավելի արդյունավետ և օգտակար լինելու տրամաբանությամբ։ Դրանք հիմնականում կապված են Հայաստանում արագ տեղի ունեցած հսկայական փոփոխությունների և Հայաստանից դուրս, հատկապես սփյուռքահայության շրջաններում, տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Հիմնադրամն իր արդեն ձևավորած ավանդույթի համաձայն շարունակում է իր անմիջական ակտիվ մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող բոլոր միջոցառումներին՝ Արցախից բռնագաղթածների, Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցների անհրաժեշտ օգնության իրականացմանը»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Օգտվելով առիթից՝ նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի հետ համագործակցող կառույցներին, հասարակական կազմակերպություններին հիմնադրամի տեղական մարմիններին՝ իրենց աջակցության և մեծ նվիրումով աշխատանքի համար։ 

«Իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն համայն հայությանը համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար»,- ելույթը եզրափակեց ՀՀ նախագահը։ 

Հայերեն العربية English Français

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը