Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը, կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից  վերադարձել էր Հայաստան... 

Արենի երազանքը կյանքի կոչելու համար տղայի ծնողները որոշեցին իրականացնել կրթական ծրագիր՝ հնարավորություն տալով շատ երիտասարդների համապատասխան ոլորտներում ստանալ անվճար կրթություն։ Դասընթացներն իրականացվում են հերոսի անունը կրող «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է. ձեռք են բերվել հատուկ տպիչներ՝ եռաչափ մոդելավորման դասընթացների կազմակերպման նպատակով։

««Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը բացի աերոինժեներությունից իրականացնում է նաև եռաչափ մոդելավորման դասընթաց և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները պրակտիկ օգտագործել հենց տեղում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

 «Հիմնադրամում կրթությունն անվճար է, մեր շահառուները բոլոր նրանք են, ովքեր երազում են մասնագիտանալ աերոտիեզերական մեքենաշինության ոլորտում: Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2021թ.-ի հոկտեմբերին. այդ ժամանակ դասընթացները պատերազմից վերադարձած երիտասարդների և պատերազմում զոհված մեր տղաների ընտանիքների անդամների համար էին։ Դիմեցինք «Ստեփան Գիշյան» հիմնադրամին և շահեցինք այս դրամաշնորհը, որի միջոցով գնել ենք չորս եռաչափ տպիչներ»,- նշել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, փոխտնօրեն Սաթիկ Նայիրյանը։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը արագացված դասընթացների միջոցով պատրաստում է մասնագետներ, ովքեր կարող են լուծել աերոտիեզերական բնագավառի խնդիրները և Հայաստանը դարձնել տիեզերական արդյունաբերության առաջատար:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում