Աշխարհ

Իսպանիան եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը

1 րոպեի ընթերցում

MADRID, 12/06/2024.-  El presidente del Gobierno, Pedro Sánchez, durante su intervención en la sesión de control al Ejecutivo este miércoles en el Congreso. EFE/ Fernando Alvarado
MADRID, 12/06/2024.- El presidente del Gobierno, Pedro Sánchez, durante su intervención en la sesión de control al Ejecutivo este miércoles en el Congreso. EFE/ Fernando Alvarado

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն՝ համարելով, որ դա է հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը։

«Մենք կոչ ենք անում եվրոպական բոլոր երկրներին ճանաչել Պաղեստինը, քանի որ, մեր կարծիքով՝ հակամարտությունը այլ լուծում չունի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սանչեսն ասել է Իսպանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Նա ընդգծել է, որ Մադրիդը գործադրում է բոլոր ջանքերը՝ դադարեցնելու արյունահեղությունը Գազայի հատվածում։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կարևոր է համարել Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի որոշումը՝ կոչ անելով մյուս երկրներին հետևել Մադրիդի օրինակին։

Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան մայիսի 28-ին Պաղեստինը պաշտոնապես ճանաչել են որպես անկախ պետություն։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Պաղեստինի անկախ պետությունը՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում նրա մայրաքաղաքով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում