ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի 5-րդ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հունիսի 11-ից 13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հինգերորդ հանդիպմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նշյալ հարթակի կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում և ներկայացրել ՄԱԿ 2030 Կայուն զարգացման օրակարգի 7-րդ նպատակին և Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը: 

Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԴ գլխավոր տնօրեն  Աջայ Մաթուրի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԴ նպատակներին հասնելու ուղղությամբ հետագա համագործակցային ջանքերի հեռանկարները:

2023թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի կողմից ստորագրվել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, որն այժմ անցնում է վավերացման ներքին ընթացակարգերով:

 

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը