Իրավունք

Բաղրամյան պողոտայում իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմածների թիվը հասել է 55-ի

1 րոպեի ընթերցում

Բաղրամյան պողոտայում իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմածների թիվը հասել է 55-ի

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վիրավորներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։

Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք»,- հայտնում են գերատեսչությունից՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում