ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հւնիսի 12-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։