Տնտեսություն

2025 թվականի ընթացքում Հայաստանում գնաճը կմոտենա նախատեսված 4 տոկոսի սահմանին

2 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում Հայաստանում գնաճը կմոտենա նախատեսված 4 տոկոսի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գնահատմամբ՝ Հայաստանը գնաճի 4 տոկոս շեմին կմոտենա մյուս տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցմանը նվիրված ասուլիսում։

«Արդեն դրական տիրույթում գտնվող գնաճ ունենք՝ այն 0-ից բարձր է: Տարվա վերջին կլինի ավելի բարձր ու կմոտենանք մոտավորապես 2.2-2.5 տոկոսի սահմանին՝ նայած, թե ինչպիսի զարգացումներ կլինեն գյուղատնտեսական ոլորտում: Այսինքն, գնաճը մոտ կլինի մեր թիրախի նվազագույն շեմին: Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը լինելու է ավելի բարձր, ապա պլանավորում է միջնաժամկետում գնաճը բերել թիրախին: Եթե նպատակադրվենք հենց այդ տարվա ընթացքում գնաճը բերել 4 տոկոսի թիրախին, տնտեսության համար դրա գինը կարող է շատ մեծ լինել: Ուստի կենտրոնական բանկը փորձում է ավելի հարթ քաղաքականություն իրականացնել: Մեր գնահատմամբ՝ 4 տոկոսին կմոտենանք միջնաժամկետում, այսինքն՝ մյուս տարվա ընթացքում»,- նշեց Մարտին Գալստյանը:

ԿԲ խորհուրդն այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 8 տոկոս: Այդ առթիվ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում