Քաղաքականություն

Ռուբինյանը ՌԴ ԱԳՆ-ից պարբերաբար հնչող հայտարարություններն օգտակար չի համարում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում

1 րոպեի ընթերցում

Ռուբինյանը ՌԴ ԱԳՆ-ից պարբերաբար հնչող հայտարարություններն օգտակար չի համարում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչում են տարբեր հայտարարություններ, որոնք օգտակար չեն հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչում են տարբեր հայտարարություններ, որոնք չեմ կարծում, թե օգտակար են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ նա ակնհայտ համարեց, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում:

«Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել, բայց ինքնանպատակ չպետք է լինի հաղթահարումը, հաղթահարումը ենթադրում է նաև խնդիրների լուծում»,–ասաց ԱԺ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում