Քաղաքականություն

Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին

2 րոպեի ընթերցում

Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հնդկաստանի արտաքին գործերի նախարար վերընտրված Սուբրամանյամ Ջայշանկարն արձագանքել է ՀՀ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մենք միասին կաշխատենք՝ զարգացնելու Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը»,-ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու համար»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում