ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կիրանցի, Ոսկեպարի և Աճարկուտի վանքեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։

Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Այս տարի նախատեսվող աշխատանքներին ընդառաջ՝ ուսումնասիրվել են եկեղեցու ներկա վիճակը, արդեն իսկ կատարված աշխատանքների ծավալը, քննարկվել են վերականգնման հնարավորություններն ու դրա հետ կապված խնդիրները:

Հաջորդ հուշարձանը Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր (7-րդ դար): Վերջին անգամ եկեղեցին նորոգվել է 1975-1977 թվականներին: Տեղումներից առաջացած անձրևաջրերը տանիքածածկից ներթափանցում են եկեղեցու մեջ, և նախատեսվում է վերականգնել եկեղեցու ծածկը: Ընթացքի մեջ են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Աճարկուտ գյուղի մոտակայքում գտնվող Առաքելոց վանքը: Մի քանի կառույցից (երկու եկեղեցի, գավիթ, զանգակատուն, այլ շինություններ) բաղկացած անտառապատ լեռների լանջերին գտնվող վանքը կիսավեր վիճակում է: Գլխավոր եկեղեցու պատերին և խորանի գմբեթարդին տեսանելի են քայքայված որմնանկարներ:

Շրջայցի վերջին կանգառը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն էր: Նախարարությունից նշում են, որ 2022 թվականին մեկնարկել են թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Տեղում ուսումնասիրվել են արդեն իսկ կատարված աշխատանքները և ներկա վիճակը, քննարկվել են առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները:

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է