Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ Մոսկվայում գործող հայ ավանդական «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համերգի ընթացքում հնչել են նաեւ Պարույր Սեւակի և Համո Սահյանի պոեզիայից պատառիկներ՝ նվիրված մեծանուն գրողների 100 և 110-ամյակներին։

Փոխանցելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ազգային մշակութային ժառանգությունը բարձր պահելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար դեսպանատան կողմից նախ պատվոգիր է հանձնել «Կարին» ավանդական երգի-պարի համույթին, ապա նշել, որ առկա մարտահրավերներին դիմակայելու եւ կրկին վեր հառնելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ աշխարհի հետ մեր մշակույթի լեզվով խոսելն ու մեր ազգային մշակույթը պետական գերագույն արժեք դարձնելը։

Հանդիսատեսին ուղղված շնորհակալության խոսքում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը նշել է, որ նրանք, ովքեր զբաղվում են ազգային մշակույթով, ովքեր լծված են ազգային մշակույթը տարածելու գործին, հայրենիքի սրտացավ անհատներն են։

«Ես համարում եմ, որ մենք այդ առաքելության զինվորն ենք ու տարածում ենք հայկական ավանդական մշակույթ, որը պիտի հանդիսանա դեպի ինքնություն տանող ճանապարհը։ Իսկ մեր ինքնության ուսուցիչը Գագիկ Գինոսյանն էր։ Ազգային պարի ոլորտում նա էր սերմեր ցանողը, եւ այսօր մենք մեր շուրջը տեսնում ենք այդ սերմերի պտուղները»,- ասել է Անի Գինոսյանը՝ երախտագիտություն հայտնելով նաեւ Մոսկվայում գործող «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերին՝ ունեցած մասնակցության և ծավալած գործունեության համար։

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է