Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի է ունեցել արձակագիր, բանաստեղծ, ազգային-հասարակական գործիչ, ՀԽՍՀ և ԼՂՀ պետական մրցանակների դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթներ են ունեցել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Դեմիրճյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դիվանագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրուն Բաղդասարյանը, «Հայաստան» հրատաչակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, որոնք արժևորել են մեծ գրողի ստեղծագործական ժառանգությունը, անցած գրական ուղին և նրա խոշոր ներդրումը հայ գրականության անդաստանում:

Միջոցառմանը ցուցադրվել է Մկրտիչ Սարգսյանի մասին պատմող տեսաֆիլմ, գեղեցիկ կատարումներով հանդես են եկել երգիչ Մասիս Հունանյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը, Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի սաները։

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակը։ Միջոցառումներ են կայացել Երևանի պետական համալսարանում, Վանաձորում, Հրազդանում և այլ քաղաքներում։ Այս տարի հրատարակվել է նաև գրողի 100 բանաստեղծությունների ընտրանին, իսկ Երևանի ավագանու մայիսի 14-ի որոշմամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն անվանակոչվել է Մկրտիչ Սարգսյանի անունով։

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս