Հայ ռեժիսորների ֆիլմը «Թեզետա» ֆիլմը ցուցադրվել է Եթովպիայի ազգային թատրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսորներ Արամազդ Գալայճեանի և Գարեգին Պապոյանի «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը հունիսին ցուցադրվել է Եթովպիայի ազգային թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ավելի վաղ՝ մայիսին, կինոնկարը ցուցադրվել է նաև Ադդիս միջազգային կինոփառատոնում (Addis International Film Festival) որպես բացման ֆիլմ, ինչպես նաև այդ ընթացքում Ադիս Աբեբայի քաղաքային կենտրոնում կայացել է ֆիլմի մասնագիտական ցուցադրություն՝ ճարտարապետների և կինոգործիչների համար։

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:

Այն պատմություն է երաժշտության մասին, որը տարիներով եղել է երկու մշակույթի միջև կապ հաստատող ամուր կամուրջ։ Գևորգ Նալբանդյանը (1930-1974) Եթովպիայի առաջին ազգային հիմնի հեղինակն է, որը Ցեղասպանությունից փրկված քառասուն հայ որբերի հետ Եթովպիայի կայսր Հայլե Սելասեի հրավերով ժամանել է Եթովպիա և հետագայում հիմնադրել կայսերական փողային նվագախումբը։ Նրա զարմիկը՝ Ներսես Նալբանդյանը, հիմք ընդունելով կայսերական նվագախմբի կատարած երաժշտությունը, ստեղծել է ժամանակակից եթովպական ջազային երաժշտությունը:

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է