Պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում:

Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգծված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի: Դա դարձավ նրա համար շրջադարձային՝ իր երաժշտական մասնագիտական ուղու ընտրության հարցում:

Հետագայում մասնակցեց մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների, դարձավ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիր հեղինակավոր այնպիսի առցանց և առկա մրցույթներում, ինչպիսիք են Marbella International Piano Competition /Spain/, Verona International Junior Competition /Italy/, /Piano Talents /Italy/, MozArte International Piano Competition/ Aachen, Germany/ և այլն:

Երկու տարի շարունակ՝ 2023 և 2024 թվականներին, պատիվ է ունեցել ներկայացնելու Հայաստանը Շոպենի միջազգային պատանեկան մրցույթին, որը տեղի է ունենում Շոպենի ամառանոցում՝ Ժաֆառնիայում /Լեհաստան/: Ամեն տարի այդ մրցույթի առաջին առցանց փուլին դիմում է ներկայացնում մոտ 100 հոգի աշխարհի տարբեր երկրներից, իսկ երկրորդ փուլ է անցնում միայն 50-ը: Էդուարդ Գևորգյանը 2023թ. արժանացել է գերազանցության դիպլոմի և հատուկ մրցանակի:

2021թ. ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է «Երաժշտություն հանուն ապագայի՛՛ հիմնադրամի կրթաթոշակակիր: Հիմնադրամի ջանքերի և աջակցության շնորհիվ Էդուարդը հնարավորություն է ունեցել մասնակցելու բազմաթիվ վարպետության դասերի հանրաճանաչ դաշնակահարների և պրոֆեսորների հետ, ինչպիսիք են Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչեննիկովը, Վալենտինա Լիսիցան, Ֆրեդդի Կեմպֆը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Վանեսսա Բենելլին, Ջուլիանո Մացոկանտեն, Ժոզեֆ Մորիս-Վեդերը, Գլորիա Կամպաները, Հայկ Մելիքյանը և այլոք:

Էդուարդ Գևորգյանը երազում է դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար, կրթությունը ստանալ Գերմանիայում կամ Ավստրիայում, ելույթներ ունենալ աշխարհի մեծ բեմերում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 17-ին կայանալիք մենահամերգը կամփոփի բովանդակալից աշխատանքային տարին և սկիզբ կհանդիսանա նոր նպատակների և երազանքների ճանապարհին:

Հայերեն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով