Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված օգնության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված աջակցության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսասան աջակցության համար։ Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան երբևէ»,- նշված է վարչապետի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիտվայի Հանրապետությունը 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանի՝ Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

Հայերեն العربية فارسی ქართული Русский

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարում աննախադեպ մասնակցություն ունենք. գլխավոր մրցավար

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աշխատավարձից բռնագանձվող գումարի չափ է սահմանվել 20 տոկոսը

ԵՄ-ն 134 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային և պետք է օգնի ավելի շատ. Կալաս

Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել

Թրամփը մաքսատուրքերը կքննարկի Կանադայի վարչապետի և Մեքսիկայի ղեկավարության հետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

«Ալիե պառուսա» բնակելի համալիրում պայթյունից վիրավորվել է Դոնբասում գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ

Գեղարքունիքի մարզը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի 17 մարզիկով