Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ հետ համագործակցությունը Հայաստանում թափանցիկության, հաշվետվողականության մակարդակի բարձրացման և նորարարության ներդրման գործում:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս գործընթացի շրջանակներում ներդրվել են արդյունավետ մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, հանրային մասնակցության և նորարար լուծումների ներդրման ուղղությամբ։

ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը և հաստատակամությունը թափանցիկության, հաշվետու ինստիտուտների կառուցման և հանրային մասնակցության ուղղությամբ։ Պիտեր Վարգան նշել է, որ ԲԿԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Միաժամանակ, կարևորվել է ԲԿԳ դերը «Հանրային կառավարման բարեփոխումներ»-ի օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների շրջանակներում այլ հանձնառությունների իրականացման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում