Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի նախագահի հետ. քննարկվել են անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի նախագահի հետ. քննարկվել են անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ: ԱԺ-ից «Արմենպրես»-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, Եվրոպայում և Միջին Արևելքում:

Ալեն Սիմոնյանը Նատաշա Պիրց-Մուսարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման գործընթացը, շեշտել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում և ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները, համատեղ իրականացվող ծրագրերը Եվրոպական միության հետ:

Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ոլորտային փոխգործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում