Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։

«Պատիվ է հյուրընկալել Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայիլ Զիբերտին: Պատվիրակությունն այցելել է Երասխ գյուղ և առաքելության՝ Եղեգնաձորում գտնվող շտաբ: Լավ քննարկումներ անցկացրեցինք Հայաստանում Եվրոպական Միության առաքելության աշխատանքի և գործունեության վերաբերյալ», - նշվում է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում