Մշակույթ

«Քնած գեղեցկուհին» ներկայացումը համալրել է Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

1 րոպեի ընթերցում

«Քնած գեղեցկուհին» ներկայացումը համալրել է Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հարստացել է փոքրիկների համար նախատեսված ներկայացմամբ: Արդեն խաղացանկում է Շառլ Պերոյի «Քնած գեղեցկուհին» հեքիաթի համանուն բեմադրությունը:

a35652f8-d0d8-49f2-bd4c-fa12969a7de3.jpg (130 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Արքայադուստր Ավրորային կախարդում է չար վհուկը։ Միայն իրական սիրո անկեղծ համբույրն է ի զորու վերացնել կախարդանքը: Նվիրվածության և բարու հավերժական զորության մասին գրավիչ պատմությունը հանդիսատեսին կտանի կախարդանքի և հրաշքների աշխարհ:

aaf8b197-cf87-4489-94ff-41c6fd7edfa2.jpg (120 KB)

«Քնած գեղեցկուհին» ներկայացման բեմադրիչը թատրոնի խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասանները, ինչպես նաև ԵԹԿՊԻ ուսանողները (կուրսի ղեկավար՝ Սուրեն Շահվերդյան)։ Ներկայացման բեմանկարիչներն են Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանը, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյան, երաժշտական ձևավորումը և պարերը` Նունե Կիրակոսյանի:

b7fcc68f-6584-404f-bd76-ebea289aa0bd.jpg (128 KB)

d770f3df-0a9f-43c7-897a-618f030b1104.jpg (77 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում