Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են գործընկերության և փոխադարձ վստահության ոգով, առանձնանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարեցտարի աճող երկկողմ տնտեսական ակտիվությամբ, մշակութային ու գիտակրթական փոխգործակցության վերելքով։

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակ­ներում:

Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու դրանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առաջ մղել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ տեսանելի ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում