Քաղաքականություն

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին զգուշացնում է չխախտել ԱԳՆ-ի անցագրային ռեժիմը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին զգուշացնում է չխախտել ԱԳՆ-ի անցագրային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրներին զգուշացնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որի դիմաց այս պահին անցկացվում է շարժման հավաքը, անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։

Ոստիկանությունը նշում է, որ ԱԳՆ ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այս պահին հավաք է իրականացնում Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Շարժման ղեկավարները պահանջում են, որպեսզի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քիչ առաջ հայտարարեց՝ եթե ԱԳՆ-ից որևէ մեկը չիջնի և չհանդիպի իրենց հետ, իրենք են բարձրանալու ԱԳՆ շենք։ Այդ հայտարարությունից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ զրույց ունեցավ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Դրանից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, դիմելով հավաքվածներին, հայտարարեց, որ ոստիկանական ուժերը չեն ցանկանում որևէ գործողության դիմել։ Նա հավելեց, որ շարունակում են համբերատար սպասել։

ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանական ուժեր են տեղակայված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում