Երևանում մեկնարկեց Անիի հնագիտական պեղումներին, պատմությանը և կոթողներին նվիրված միջազգային գիտաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում մայիսի 29-ին մեկնարկեց «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով միջազգային գիտաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եռօրյա միջազգային գիտաժողովը կազմակերպել են Հայաստանի պատմության թանգարանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանը։

Այս տարի լրանում են Անիի պեղումների արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի ու Անիի ճարտարապետության նշանավոր հետազոտող, արշավախմբի աջակից Թորոս Թորամանյանի 160, ինչպես նաև արշավախմբի առանցքային անդամներից և Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Աշխարհբեկ Քալանթարի 140-ամյակները։

Բացման խոսքում՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց գիտաժողովը, նվիրված՝ Անիի կանոնավոր պեղումների ու հնադարանի ստեղծման 120-ամյակին և երեք ականավոր հետազոտողների հոբելյաններին, որոնք բացի պեղումները, ձեռնարկեցին նաև այդ նյութերի թանգարանացման գործընթացը։

«Նրանք գիտակցում էին, որ պեղումների ընթացքում հսկայական նյութ է ի հայտ գալու և այդ նյութերը պետք է կարողանալ պատշաճ կերպով պահպանել, որպեսզի դրանք կորստյան չմատնվեն։Եվ ահա, երբ 1904 թվականին ռեսուրս գտնվեց՝ հենց տեղում թանգարան ստեղծելու, փաստորեն, նոր սկսեցին պեղումները», -ասաց Պողոսյանը՝ այդ մոտեցումը կարորելով նաև արդիական լինելու տեսանկյունից։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց հնագիտության և հայագիտության ոլորտում Մառի գլխավորած արշավախմբի բացառիկ դերակատարումը։

Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի Ճարտարապետության և քաղաքաշինության ինստիտուտի տնօրեն Արմեն Ղազարյանն էլ անդրադարձավ Անիի ճարտարապետության բացառիկությանը՝ համեմատելով միջնադարյան անտիկ քաղաքների հետ։

Միջոցառմանը տեղի ունեցավ նաև «Անի․Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» ֆիլմի պրեմիերան։

Միջազգային գիտաժողովի ընթացքում նախատեսված են չորս տասնյակից ավելի զեկուցումներ, որոնց թեմաները վերաբերում են Անիի պատմությանը, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը՝ ընդգրկելով պատմության, հնագիտության, վիմագրության, ճարտարապետության, թանգարանագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառները։

Հայերեն العربية

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք