Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումին

4 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումին

ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում մայիսի 29-ին մեկնարկել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։

Ֆորումին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով Բրյուսել էր այցելել մայիսի 28-ին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորեց նմանատիպ լայնամասշտաբ ֆորումին Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։

IMG_2733.jpg (2.15 MB)

«Մեր հարաբերություններն այսօր ԵՄ-ի հետ և այն հանգամանքը, որ մեր անվտանգային ակնկալիքները նաև ԵՄ-ի աջակցությամբ են ապահովվելու, մեզ համար օրակարգային են դարձնում նման մասնակցությունները», - նշեց նախարարը։

Ֆորումին մասնակցում են քաղաքական դերակատարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ռազմական ներկայացուցիչներ ԵՄ անդամ երկրներից և ավելի քան 60 գործընկեր երկրներից, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, առաջատար ուղեղային կենտրոնների և ակադեմիաների ներկայացուցիչներ։

Ֆորումի նախաձեռնության հեղինակ, ԵՄ արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր բացման խոսքը սկսեց նրանով, որ այսօր առավել քան երբեք, անվտանգությունն ու պաշտպանությունը կարևոր են։ Բորելի խոսքով՝ ֆորումի նպատակն է կենտրոնանալ երեք հիմնական հարցի վրա՝ որո՞նք են ընդհանուր սպառնալիքները, ինչպե՞ս է ԵՄ-ն փորձում ադապտացնել իր գործողությունները դրանց առերեսվելու համար և ինչպե՞ս կարելի է համագործակցել՝ որպես գործընկերներ։

441950829_1050829759745731_8194534235338674864_n.jpg (288 KB)

«Եվրոպական միությունը ստեղծվել է եվրոպացիների համար խաղաղություն կառուցելու նպատակով։ Բայց, ցավոք, խաղաղությունը նորմալ իրավիճակ չէ այսօր, և մենք պետք է շատ արագ անվտանգություն ապահովող դերակատար դառնանք։ Մենք ունենք շատ մեծ բացեր, բայց անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ռազմական արդյունաբերությունը մեծացնենք եւ նվազեցնենք մեր կախվածությունն այս ոլորտում», - ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ հավելելով, որ բանակը յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության կարևոր տարրն է, և ԵՄ պաշտպանությունն անդամ երկրների իրավասությունն է․ դրա համար էլ համատեղ պաշտպանական համակարգը կենսական նշանակություն ունի, որպեսզի չվտանգվի երկրների ինքնիշխանությունը և միևնույն ժամանակ ապահովվի ԵՄ ընդհանուր անվտանգությունը։

Ընդհանուր անվտանգության մարտահրավերների և դրանց պատասխանների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով անցկացվող ֆորումի ընթացքում մասնակիցները լիագումար նիստերի, կլոր-սեղան քննարկումների միջոցով ուսումնասիրում են, թե ինչպես լավագույնս ամրապնդել և զարգացնել համագործակցությունը խաղաղության, անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ նպատակ ունենալով դիմակայել անվտանգության ընդհանուր սպառնալիքներին, ինչպես նաև պահպանել միջազգային կանոնների վրա հիմնված կարգը և բազմակողմանիությունը:

IMG_2730.jpg (2.95 MB)

«Մեկ հարթակ գործընկերություն անվտանգության շարունակականության մեջ» խորագրի ներքո առաջին լիագումար նիստում քննարկվող հիմնական հարցերի շարքում է, թե առկա սպառնալիքների եւ անվտանգության միջավայրի պայմաններում ինչպե՞ս պետք է վերագնահատվի անվտանգության և պաշտպանության ռազմավարությունն ու քաղաքականությունը, և թե ինչպես ուժեղացնել գործընկերությունները։

Ֆորումի երկրորդ՝ «Կայուն խաղաղության ճարտարապետություն․ բազմակողմանիություն և գործընկերություն» խորագիրը կրող լիագումար նիստի ուշադրության կենտրոնում է բազմակողմանիությունը որպես կայուն խաղաղության հիմնական շրջանակ:

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում