Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում