Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն․ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն․ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության օրը մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի՝ պետականության ստեղծման ի կատար ածումը։ Այն մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի, ժողովրդական զանգվածների՝ սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը իր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել է առաջին անգամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը։

Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով՝ նշելով, որ 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդն առաջին անգամ ունեցավ Հայաստանի Հանրապետություն անունով պետություն։

«Այդ պետությունը, սակայն, որքան էլ երազած՝ երկար կյանք չունեցավ․ ընդամենը 2 տարի, և դրա պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ երբ ասում ենք հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները, երբ ասում ենք ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը և երբեմն, նույնիսկ հաճախ, ժողովրդին կառավարվող և թելադրվող զանգվածի դեր է վերապահվում՝ հնազանդ հպատակի դերակատարում։ Բայց հանրապետությունը ժողովրդի մասին է, հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից՝ անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացու, աշխատավորի՝ բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով։ Եվ հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ։ Մեր խնդիրն, ըստ այդմ, մեր հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է՝ ոչ թե կենացներին, ոչ թե իրենց վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը»,- իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ, ընդհանրապես, մարդը ու քաղաքացին ուզում են ապրել և ոչ՝ տառապել, ուզում են վայելել կյանքը և ոչ թե՝ ճգնել, ուզում են սիրել և սիրված լինել, ուզում են լինել ազատ և բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, ապրել խաղաղ, արդար և արժանապատիվ միջավայրում։

«Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում։ Այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը։

Կեցցե′ Հայաստանի ժողովուրդը, կեցցե′ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կեցցե′ ժողովրդի իշխանությունը։

Փա′ռք նահատակներին, որոնք ընկել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի։

Եվ պիտի ապրի, ազատ, արդար, բարեկեցիկ, խաղաղ ու երջանիկ պիտի ապրի ժողովրդի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում