Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահն անդրադարձել են հայաստանյան բանկային համակարգում առկա խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում:

Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ մրցակցության առկայության էական նշանակությունը, ինչը երաշխավորում է համակարգի շարունակական կատարելագործումն ու ճկունությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Դանիել Ազատյանը նշել է, որ Միության ստեղծման առաջնային նպատակներից է ինչպես Հայաստանում բանկերի շահերի անաչառ պաշտպանությունը, այնպես էլ Հանրապետության նախագահի կողմից մատնանշված բանկային համակարգում մրցակցային միջավայրի ապահովությունը:

Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Բանկերի միության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է հայաստանյան բանկային համակարգում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պատրաստակամությունն է հայտնել նախագահի լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել երկրում բանկայի ոլորտի բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն