Երևանն Ազնավուր էր լսում. շանսոնյեի 100-ամյա հոբելյանը նշվեց բացօթյա համերգով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը Երևանը տոնեց գեղեցիկ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 22-ին Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևանն Ազնավուր է լսում» խորագրով երեկոյին Գոռ Սուջյանի, Էրիկ Կարապետյանի, Սյուզաննա Մելքոնյանի և Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ հնչեցին Ազնավուրի սիրված ստեղծագործությունները, որ պատմում են սիրո, հուսալքության, կանանց նկատմամբ մեծ ակնածանքի և մարդկային այլ զգացմունքների մասին:

Արտիստները ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Երեկոյի սպասված հյուրն էր ֆրանսիացի դաշնակահար Էրիկ Բերշոն, որը տարիներ շարունակ նվագակցել է շանսոնյեին: Հենց Էրիկ Բերշոյի ելույթով մեկնարկեց համերգը:

Երեկոյին դժվար էր տեղաշարժվել, քանի որ Կասկադը լեփ-լեցուն էր շանսոնյեի երկրպագուներով, որոնց շարքերում հայերից բացի շատ էին նաև օտարազգիները, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ազնավուրի արվեստը համամարդկային է և չունի սահմաններ:

«Ազնավուրն արտիստ էր, որ փոխեց մեր պատկերացումները մեր տաղանդի մասին, փոխեց աշխարհընկալումը Հայաստանի, հայերի, մեր պատմության մասին»,-նշում է Սերգեյ Սմբատյանը: Ըստ նրա՝ տաղանդի շնորհիվ Ազնավուրը կարողացավ անգամ ջերմացնել ու մտերմացնել երկրները, ժողովուրդներին:

Դիրիժորը կարծում է՝ նման արտիստի ժառանգությունը, ուժը, տաղանդը հնարավորություն են տալիս աշխարհին ներկայանալ այլ ձևաչափով, որովհետև Ազնավուրն ավելի մեծ է, քան այն ժանրը, որում ստեղծագործել է. նա կարողացավ շանսոնով հատել բոլոր կարմիր գծերն ու ցույց տալ ժանրի հնարավորությունները:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ոգևորությամբ է Ազնավուր կատարում, քանի որ շանսոնյեն և՛ Հայաստանինն է, և՛ աշխարհինը: «Նա դուրս է ակադեմիական, դասական ձևաչափից: Լայն մասսաներն են ճանաչում Շառլի երաժշտությունը»,-ասում է Սմբատյանը:

Համերգը կազմակերպել էր «Ազնավուր» հիմնադրամը՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ:

Հայերեն العربية Español

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում