Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Ազգային ժողովի մայիսի 21-ի նիստում՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և դրանում նաև եկեղեցու ներքաշվելուն։

«Կրկին փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով, շարժում գեներացնել։ Փորձը չհաջողվեց»,-ասաց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ շարժման կողմից հիմա իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու ստրատեգիա է ընտրվում։

«Ես շատ ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամենի մեջ։ Կարծում եմ, նաև եկել է ժամանակը, որ մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա չի կիրառվում։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդ հարցը մոտ ժամանակներում պետք է քննարկենք»,-ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է պայմանավորված եկեղեցու օրենքից ավելի բարձր դիրքը հարկ վճարող գործարարից, որի վճարումներն ուղղվում են բանակին։

«Խոշոր հարկատուներն իմ համար ամենակարևոր մարդիկ են՝ իրենք ֆինանսավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»,-ասաց Սիմոնյանը՝ տարակուսելով, թե ինչու նրանք պետք է հարկ վճարեն, իսկ եկեղեցին՝ ոչ։

Հայերեն Русский

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս