ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ու Արաբական Միացյալ էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալ Սայեղն անդրադարձել են երկու երկրների երկկողմ օրակարգի խորացմանն ու տարածաշրջանային կապերի խթանմանը։
«Միշտ հաճելի է հանդիպել ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալ Սայեղի հետ: ՀՀ-ԱՄԷ երկկողմ օրակարգի խորացման և տարածաշրջանային կապերի խթանման շուրջ հայացքների լայնածավալ փոխանակում ենք ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԳ փոխնախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։