Տարածաշրջանային

Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

2 րոպեի ընթերցում

Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին՝ հավելելով, որ հունիսի 28-ը կարելի է համարել 14-րդ նախագահական ընտրությունների օրը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։

Ըստ աղբյուրի՝ Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը, բացի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների սահմանադրական համապատասխանությունը վերլուծելուց, պատասխանատու է ընտրություններում թեկնածուների հաստատման համար։ Այն նաև հաստատում է պետական ​​գլխավոր պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի:

Իրանում արտահերթ նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն՝ կապված մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան հետ։

Վթարի հետևանքով զոհվել են նաև Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամը և նախագահի պահակախմբի ղեկավարը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում