Պաշտոնական

Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու առնչությամբ:

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, պաշտոնատար այլ անձինք:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին: Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի վիշտը և մաղթում տոկունություն ու ուժ այս դժվարին պահին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Խաչատուրյանը։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը,մինչև ընտրությունների անցկացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում