Վարդենիս համայնքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» իրազեկման արշավ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային իրազեկման արշավը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, իրազեկման հիմնական նպատակն էր՝ զերծ մնալ վնասակար սովորություններից, հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի նկատմամբ, խրախուսել առողջ սննդի պատրաստումն ու օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։

Վարդենիսում միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Վարդենիսի համայնքապետարանի, համայնքի դպրոցների միջոցով։

Ներկաներին ողջունել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ընդգծել իրազեկման արշավի կարևորությունը ոչ միայն նման միջոցառումների կազմակերպմամբ, այլ նաև՝ առօրյա կյանքում։

Իրազեկման արշավը մեկնարկել է քայլերթով, առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով։ Արշավին միացել են Վարդենիս համայնքի դպրոցականները, նրանց ծնողները, ուսուցիչներ, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։

Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններին վերաբերող տեղեկատվություն և իրազեկման թերթիկներ։

Հանրությանը տեղեկացվել է տարեկան սքրինինգների անհրաժեշտության մասին, շնորհալի դպրոցականների ուժերով կազմակերպվել են մշակութային միջոցառումներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա