Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանում ունեցած իր ելույթով:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը:

«Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության ոլորտում ամենակարևոր միջազգային կազմակերպություններից մեկը:

Հաշվի առնելով, որ մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ հիմնարար սկզբունքների՝ ներառյալ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է, կարևոր է, որ մենք վերահաստատենք այն արժեքները, որոնցով այս կազմակերպությունն առաջնորդվել է վերջին երեք քառորդ դարում:

Ցավոք, դա վերաբերելի չէ բոլոր անդամ պետություններին՝ թե՛ ներպետական ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ այլ երկրների հետ հարաբերությունների համատեքստում: Այս առումով Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մարդու իրավունքների և մարդասիրական առումով զգալի զարգացումներ են տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում՝ մասնավորապես Հարավային Կովկասում:

2023 թվականի սեպտեմբերին ինն ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել է Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2023 թվականի հոկտեմբերի փաստահավաք այցի արդյունքներով:

Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ փախստականների կարճաժամկետ կարիքները: Մեկ այլ հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը:

Միաժամանակ, մենք պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները: Ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես արձանագրած է Ալմա-Աթայի հռչակագրով, պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հիմնվելով հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը կոնվենցիաների իր համակարգով կարևոր դեր ունի խաղալու Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու և իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Լիխտենշտեյնին Նախարարների կոմիտեի աշխատանքները նվիրվածությամբ առաջնորդելու համար և մաղթել ամենայն բարիք հաջորդ նախագահությանը՝ Լիտվային»:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում