Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մեկնարկել է 2024 թվականի համար նախատեսված հերթական սուբվենցիոն ծրագիրը, որը ներառում է Սևան քաղաքի փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները կատարվել են 2023 թվականին, իսկ նույն ծրագրի 2-րդ փուլը ներառում է Մյասնիկյան, Նալբանդյան փողոցների և Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումը:

Մյասնիկյան փողոցի հիմնանորոգումը ներառում է 8083 քմ մակերես: Հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 95 մլն 446 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Նաիրյան փողոցի մայթերը հիմնանորոգվելու են ասֆալտապատմամբ, որն ընդգրկում է 16892 քմ մակերես: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 199 մլն 827 հազար 200 դրամ է, որի 50 տոկոսը ներդրվելու է ՀՀ կառավարության, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի կողմից:

Նալբանդյան փողոցը կհիմնանորոգվի 14602 քմ մակերեսով։ Այն ընդգրկում է Շինարարներ-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 մլն 531 հազար 600 դրամ, որ 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճան Շին» ՍՊԸ-ն:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ