ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից: Այլ մանրամասներ չի ներկայացվում:
Ավելի վաղ ԱԺ-ից հայտնել էին, որ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել:Երեկոյան սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը :