Պաշտոնական

ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում