Քաղաքականություն

ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ,14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին:

«Անբասիր ծառայության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր: Դիմումը, մասնավորապես, պայմանավորված է նրա երկրից բացակայություններով և զբաղվածությամբ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում