Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման ձևավորման ընթացակարգի վերաբերյալ:

«Վճիռների և որոշումների կատարման հետ կապված նշվել է, որ իրականացվել են ՄԻԵԴ վճիռների/որոշումների կատարմանն ուղղված ընդհանուր և անհատական միջոցառումներ, արձանագրված խնդիրների լուծման նպատակով համագործակցություն է ծավալվել ներպետական շահագրգիռ մարմինների հետ, տեղեկատվություն է ներկայացվել ԵԽ Նախարարների կոմիտե, իրականացվել է ՄԻԵԴ վճիռների/որոշումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր:

Վարչապետին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է ՄԻԵԴ նախադեպային իրավունքի առաջին տեղեկագիրը, որն ընդգրկում է ՄԻԵԴ 2018-2020 թվականների կարևորագույն գործերի համառոտագրերը։ Տպագրվել է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի թվով երկրորդ տեղեկագիրը։ Զեկույցի համաձայն, ընթացքում են երրորդ ձեռնարկի շուրջ հետազոտական և պատրաստման աշխատանքները, որը նվիրված է լինելու ներպետական մակարդակում ՄԻԵԴ վճռի կամ որոշման հիման վրա վերաբացումներին և դրանց գործնական առանձնահատկություններին:

Օրենսդրության կատարելագործման և միջազգային համագործակցության շրջանակում գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել թվով 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակվել են թվով 4 իրավական ակտերի նախագծեր, որոնք սահմանված ընթացակարգով ընդունվել են, կազմակերպվել և իրականացվել են թվով 5 դասընթացներ (ԵԽ, ԵՄ, ՄԱԿ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաշվետվության առանձին կետերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել գրասենյակի կատարած աշխատանքի և հետագա անելիքների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները: Ի պատասխան՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Բոլոր իրավասու մարմինները մասնակցում են, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, և հատ առ հատ քննարկում ենք պատճառների վերացման սցենարները դատավարության ժամկետների մասով, վերջին նիստի արդյունքում մեծ արձանագրություն է կազմվել պատճառների վերացման անելիքների մասով»:

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ մեծ հաշվով երկարաժամկետ հատվածում ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և ինչպես են կյանքի կոչվում: Վարչապետի խոսքով՝ առնվազն այս դիտանկյունից պետք է նայել հարցին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կանխավարկածն այն չէ, որ մինչև ՄԻԵԴ-ի վճիռ չկա, այդ հարցերով ոչ մեկը չի զբաղվում, բայց մյուս կողմից՝ դա հայացք է այլ տեղից, որը Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պրակտիկ աշխատանքների մեջ օգտակար կարող է լինել այն առումով, եթե ինչ-որ մասով անդրադարձ կատարվում է: Վարչապետի դիտարկմամբ՝ այսպես թե այնպես ամեն վճիռ իր առանձին բովանդակությունն ունի, այսինքն՝ կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ կլինի, կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ չի լինի:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար: Մանավանդ, որ ՄԻԵԴ-ը մի կառույց է, որն ակնհայտորեն և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում բացարձակ հեղինակություն է վայելում, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երբ որոշում էր կայացվում, որ Վարչապետի աշխատակազմում պետք է այսպիսի գրասենյակ ստեղծվի՝ դրա հիմնավորումներից մեկը հենց այն էր, որ այդ գրասենյակը լինի կենտրոնում, որպեսզի ազդակներն այստեղից համահավասար գերատեսչություններին և ինստիտուտներին գնան: Վարչապետի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրվել և այդ տրամաբանությունը պետք է անընդհատ ոչ միայն ուժեղացնել, այլ նաև ինքնաշխատ ռեժիմի մեջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ պետք է ինտենսիվ աշխատանք տանել:

Հայերեն Français Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը