ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում այցելել է «Սիլիկոնային հովիտ» և շրջայց կատարել «NVIDIA» ընկերությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, կազմակերպության փոխնախագահ Ռիև Լիպարիտյանի և տնօրեն Վերժին Քարաօղլուի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության կողմից կազմակերպված ցուցադրությանը:

«Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «NVIDIA» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսոն Հուանգը հանդիպման ընթացքում բարձր են գնահատել կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են ՏՏ ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ հարցերին:

Ջենսոն Հունագը շեշտել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, ինչը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա խորացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանում բնագավառի հայտնի ներկայացուցիչ կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն զգալի ներկայություն է դրսևորում, ինչը նաև զարգացման միտում ունի: Նախագահը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական քաղաքականության թիրախային ուղղություններից է և պետության կողմից, ըստ անհրաժեշտության, արժանանում է նաև բազմակողմանի աջակցության:

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՏՏ ոլորտի և կրթական համակարգի միջև փոխգործակցության և ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և ինժեներական կրթության զարգացման ոլորտներում ներդրումների խթանման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկին:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն