Տնտեսություն

Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն և Ընկերության հիմնադիր նախագահ Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարել «Դիջիթեյն» մասնաշենքերում՝ ծանոթանալով բիզնես ուղղություններին, պրոդուկտներին, գրանցած հաջողություններին ու ապագա ծրագրերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դիջիթեյնից հայտնում են, որ Վարդգես Վարդանյանը և Ռուստամ Բադասյանը քննարկել են հարկային օրենսդրական շրջանակը և գործարար միջավայրին առնչվող այլ հարցեր:

AA (1).JPG (455 KB)

ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար։

Վարդգես Վարդանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ իր կողմից հիմնադրված բոլոր բիզնես ուղղություններով զարգացման ծրագրեր են իրականացվելու՝ նպաստելով Հայաստանում կայուն տնտեսական աճին և ընկերությունների միջազգայնացմանը:

AA (2).JPG (390 KB)

AA (3).JPG (564 KB)

AA (4).JPG (352 KB)

AA (6).JPG (534 KB)

AA (7).JPG (466 KB)

AA (8).JPG (368 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում