Քաղաքականություն

Վարչապետը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը փոփոխության չի ենթարկվի

1 րոպեի ընթերցում

Վարչապետը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը փոփոխության չի ենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը փոփոխության չի ենթարկվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մեկ տարի անց ՀՀ տարածքի մասին թիվը ի՞նչ փոփոխության կենթարկվի։

«Համոզված եմ, որ մեկ տարի անց այս թիվը ոչ մի փոփոխության չի ենթարկվի, և այս թվի առանձնահատկությունը դրա մեջ է, որովհետև այն հենված է լեգիտիմության հենքի վրա։ Եվ մենք հասկանում ենք, որ պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ Հայաստանի Հանրապետության համար և մենք ստեղծում ենք անվտանգության երաշխիքներ Հայաստանի Հանրապետության համար: Դա տեղի է ունենում բոլորիդ աչքի առաջ։ Սա շատ կարևոր արձանագրում է, պարզապես դա պետք է տեսնել»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում