Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանություններ բացելու համաձայնության են եկել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հունգարիան համաձայնության են եկել փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ի վեր 1–1.5 տարվա ընթացքում կարողացել են էական առաջանցիկ քայլեր գրանցել, որոնք ուղղված են երկրների տնտեսության բարգավաճմանը: Հայաստանը և Հունգարիան ստորագրել են տնտեսական համագործակցության և երկրների միջև համագործակցության ծրագիրն ու պայմանագիրը: Դրա հիման վրա կստեղծվի աշխատանքային խումբ, որն ուղղված կլինի տնտեսական համագործակցությանը, որի խնդիրը կլինի ծավալել և արագացնել տնտեսական կապերը:

«Անցյալ տարի մեր տնտեսական զարգացումն ու շրջանառությունը հասել է 70 տոկոսի: Հունգարական դեղագործական ընկերություններն ավելի ակտիվ են գործում հայաստանյան շուկայում, մեծացնում են իրենց շուկայաբաժինը: Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսարաններ»,–ասել է Սիյարտոն:

Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Հունգարիայի միջև լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած են, որ վաղուց արդեն ժամանակն է դեսպանություններ բացել երկու երկրներում:

Այս տարվա հուլիսիս սկսած տրվելու է նաև երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ Wizz Air–ի շնորհիվ:

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում